Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բանկերից մեկում. հափշտակել են ավելի քան 1 միլիոն դրամ ու փախել. shamshyan.com

Զինված ավազակային հարձակում՝ Երևանի բանկերից մեկում. հափշտակել են ավելի քան 1 միլիոն դրամ ու փախել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկերից մեկի մասնաճյուղ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի խմբերը:

Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, ստահակը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

 

Leave a Comment