«Հյուսիս-Հարավը» կարևոր դեր է խաղում Եվրասիայի փոխկապակցվածության գործում. Միշուստին

https://arm.sputniknews.ru/20251117/hjusis-haravy-karevvor-der-e-khaghum-evrasiaji-pvokhkapakcvatsutjan-gvortsum-mishustin-95931544.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/11/95931358_100:0:2831:2048_1920x0_80_0_0_d15fc5a2515d3bf3f12241ca7d9f61d0.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, միխայիլ միշուստին

«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, միխայիլ միշուստին

Բաժանորդագրվել

Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականի մայիսին փաստաթղթեր են ստորագրել միջանցքի Արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու՝ Իրանի տարածքով անցնող վերջին հատվածի ավարտի մասին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կարևոր դեր է խաղում Եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ հանդիպման ժամանակ։

Արեֆը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:

«Տրանսպորտային ոլորտում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի զարգացմանը։ Այս ռազմավարական երթուղին կարևոր դեր է խաղում եվրասիական տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման գործում», – ասել է Միշուստինը։

«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը 7,2 հազար կիլոմետր երկարությամբ մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ: Գոյություն ունեն միջանցքի 3 երթուղիներ՝ Տրանսկասպյան (երկաթուղիների և նավահանգիստների օգտագործմամբ), Արևմտյան և Արևելյան (ցամաքային):

Ռուսաստանն ու Իրանը 2023 թվականի մայիսին փաստաթղթեր են ստորագրել միջանցքի Արևմտյան երթուղու՝ Ռեշտ-Աստարա երկաթուղու Իրանի տարածքով անցնող վերջին հատվածի ավարտի մասին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1,6 մլրդ եվրո, որից 1,3 մլրդ-ը, որպես վարկ, տրամադրում է ՌԴ-ն, մնացածը իրանական կողմի միջոցներն են:

Leave a Comment