Դեկտեմբեր 14,2024 20:04
ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Ցավակցում եմ Հայրապետ Մեսրոպի Գալստյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա սաներին՝ անգնահատելի կորստի կապակցությամբ։ Հայրապետ Գալստյանը ոչ միայն բազմաթիվ բժշկական սերունդների ուսուցիչն էր, այլև նվիրյալ մասնագետ, ով իր կյանքը նվիրեց ուռուցքաբանության զարգացմանը և անհաշվելի մարդկանց կյանքեր փրկելուն։
Նրա գիտելիքներն ու նվիրվածությունը բժշկության և հատկապես ուռուցքաբանության ոլորտին անջնջելի հետք են թողել և կմնան որպես վառ օրինակ ամբողջ բժշկական համայնքի համար։ Նրա մարդկային և մասնագիտական արժեքները դեռ երկար տարիներ կոգեշնչեն բոլոր նրանց, ովքեր ունեցել են պատիվ աշխատելու կամ սովորելու նրա կողքին։
Հավերժ հիշատակ Հայրո Միխայլիչին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: