Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել VTB բանկի մասնաճյուղերից մեկի վրա

Բաժանորդագրվել

Նախնական տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik․ Երևանում զինված հարձակում է տեղի ունեցել VTB բանկի մասնաճյուղերից մեկի վրա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ զինված անձը ներխուժել է Շինարարների 25 հասցեում գործող բանկի մասնաճյուղ:

Նրա պարանոցին գցած է եղել ցուցանակ, որի վրա գրված է եղել. «Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:

Մինչ իրավապահները կհասնեին դեպքի վայր, բանկ ներխուժած անձը մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:

Կայքի տեղեկություններով՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:

Leave a Comment