ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News
Վաղը ասելու են՝ էն հրազդանցի հարիֆն ա մեղավոր ՀԷՑ-ի հարցում, իրեն որպես ստրուկ փուռն են տալիս։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Դիմում եմ ՀՀ բոլոր բնակիչներին, չասեք, թե չենք զգուշացրել, որովհետև այն, ինչ արվում է այսօր ՀԷՑ-ի հետ բերելու է միլիոնավոր տուգանքների, որը վճարելու են բոլորը, այդ թվում Վաղարշապատում ՔՊ-ին ձայն տվողները»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքով, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի հասկանում, որ ամիսներ շարունակ իրեն որպես ստրուկ, թրաֆիկինգի զոհ փուռն են տալիս․ «Օրենքը փոխեցին, որ միայն Մեսրոպյանի ստորագրությամբ կարողանան որոշում կայացնեն»,- ասաց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ այսօր դադարեցվեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նման որոշում կայացրեց երեք օր տևած քննարկումից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ