Վրաստանը կվերացնի Եվրամիության խորհրդով ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն


Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել հակակոռուպցիոն բյուրոյի լուծարման մասին օրինագիծ, որի գործառույթները կկատարի պետական աուդիտի ծառայությունը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:


«Ներկայումս կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, ըստ էության, հավաքագրում և վերահսկում է պաշտոնյաների հայտարարագրերը, ինչը կարող է անել Պետական ​​աուդիտի ծառայությունը, որն ավելի կոմպետենտ և անկախ մարմին է»,- լրագրողներին ասել է Պապուաշվիլին։


Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը քննարկվել է Վրաստանի կառավարության հետ և հավանության է արժանացել։


Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն ստեղծվել է 2022 թվականին՝ Եվրամիության առաջարկությամբ։

Leave a Comment