https://arm.sputniknews.ru/20251117/vrastani-qaghaqacinern-arterkrum-chen-karvoghana-qvearkel-papuashvilin-himnavvorel-e-vorvoshumy-95923399.html
Վրաստանի քաղաքացիներն արտերկրում չեն կարողանա քվեարկել. Պապուաշվիլին հիմնավորել է որոշումը
Վրաստանի քաղաքացիներն արտերկրում չեն կարողանա քվեարկել. Պապուաշվիլին հիմնավորել է որոշումը
Sputnik Արմենիա
Վրաստանի խորհրդարանի նախագահը կարծում է, որ կեղծ տեղեկատվության դարաշրջանում արտասահմանում բնակվող քաղաքացիները կարող են բոլորովին այլ տեղեկություններ ունենալ… 17.11.2025, Sputnik Արմենիա
2025-11-17T14:52+0400
2025-11-17T14:52+0400
2025-11-17T14:52+0400
ընտրություններ
վրաստանի հանրապետություն
շալվա պապուաշվիլի
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_0:0:1270:714_1920x0_80_0_0_410ae5b3fd090aa5145d7a0415bb1db8.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել համապետական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։Նրա խոսքով՝ իշխանությունները կարծում են, որ առանձնակի ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտասահմանյան իրավասությունների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո, որտեղ պետությունը չի կարողանում կանխել միջամտությունը։«Մարդիկ երկրի քաղաքական կամ տնտեսական իրավիճակի և հանրային կարիքների մասին տեղեկատվություն են ստանում երկու աղբյուրից՝ դրանցից մեկը ԶԼՄ–ներն են, որոնցից նրանք ստանում են ֆիլտրված տեղեկատվություն՝ խմբագրական քաղաքականության համապատասխան մեկնաբանությամբ և այլն, և չֆիլտրված տեղեկատվություն, որը նրանք ստանում են անձամբ՝ փոխգործակցելով հասարակության կամ պետության հետ։ Ապատեղեկատվության դարաշրջանում այս երկու աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է արմատապես տարբեր լինել: Այս հանգամանքը մեծացնում է այն ռիսկը, որ ֆիզիկապես հեռու գտնվող քաղաքացին անտեղյակ ընտրություն կկատարի», – հայտարարել է Պապուաշվիլին։Նա հավելել է, որ Վրաստանի տարածքում քվեարկության կանոնների սահմանումն ապահովում է ավելի ադեկվատ, գիտակցված ընտրություն: Նրա խոսքով` այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը:
վրաստանի հանրապետություն
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/05/40554427_152:0:1137:739_1920x0_80_0_0_2201deeac1469162ff95d8d7369eb9a0.jpg
ընտրություններ, վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, աժ (ազգային ժողով)
ընտրություններ, վրաստանի հանրապետություն, շալվա պապուաշվիլի, աժ (ազգային ժողով)
Վրաստանի խորհրդարանի նախագահը կարծում է, որ կեղծ տեղեկատվության դարաշրջանում արտասահմանում բնակվող քաղաքացիները կարող են բոլորովին այլ տեղեկություններ ունենալ իրադարձությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել համապետական ընտրություններում։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Ես ևս մեկ անգամ ընդգծեմ, որ արտասահմանում գտնվող քաղաքացիների ընտրական իրավունքների հարցում ոչինչ չի փոխվում։ Ինչպես նախկինում, Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի կունենա ընտրություններին քվեարկելու լիարժեք իրավունք և հնարավորություն։ Միակ պայմանը չորս տարին մեկ Վրաստան գալն ու Վրաստանում քվեարկելն է», – ասել է Պապուաշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Նրա խոսքով՝ իշխանությունները կարծում են, որ առանձնակի ռիսկեր կան ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար, որոնք գտնվում են արտասահմանյան իրավասությունների և քաղաքական միջավայրի ազդեցության ներքո, որտեղ պետությունը չի կարողանում կանխել միջամտությունը։
«Մարդիկ երկրի քաղաքական կամ տնտեսական իրավիճակի և հանրային կարիքների մասին տեղեկատվություն են ստանում երկու աղբյուրից՝ դրանցից մեկը ԶԼՄ–ներն են, որոնցից նրանք ստանում են ֆիլտրված տեղեկատվություն՝ խմբագրական քաղաքականության համապատասխան մեկնաբանությամբ և այլն, և չֆիլտրված տեղեկատվություն, որը նրանք ստանում են անձամբ՝ փոխգործակցելով հասարակության կամ պետության հետ։ Ապատեղեկատվության դարաշրջանում այս երկու աղբյուրներից ստացված տեղեկատվությունը կարող է արմատապես տարբեր լինել: Այս հանգամանքը մեծացնում է այն ռիսկը, որ ֆիզիկապես հեռու գտնվող քաղաքացին անտեղյակ ընտրություն կկատարի», – հայտարարել է Պապուաշվիլին։
Նա հավելել է, որ Վրաստանի տարածքում քվեարկության կանոնների սահմանումն ապահովում է ավելի ադեկվատ, գիտակցված ընտրություն: Նրա խոսքով` այս մոդելը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին և գործում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Իռլանդիան, Մալթան, Իսրայելը և Հայաստանը: