ԱՄՆ Կոնգրեսը ՌԴ դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է մշակում


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կոնգրեսում հանրապետականներն օրինագիծ են մշակում, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ բիզնես վարող երկրների նկատմամբ։


«Ես դրան դեմ չեմ»,- ասել է Թրամփը՝ հավելելով՝ այդ ցանկում կարող է ներառվել նաև Իրանը:


Ըստ օրինագծի՝ մինչև 500 տոկոս մաքսատուրք կարող է սահմանվել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում և ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինային: Միևնույն ժամանակ նախատեսվում են սահմանափակումներ Ռուսաստանի հետ բիզնես վարող ընկերությունների նկատմամբ:


Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

Leave a Comment