Lettuce Financial-ը ներգրավել է $28 միլիոն և գնել է Besolo ստարտափը

Lettuce Financial ամերիկյան ֆինթեք ընկերությունը ներգրավել է 28 միլիոն դոլար Zeev Ventures-ի գլխավորությամբ անցկացված ներդրումային շրջափուլում։

Ընկերությունը 2024թ.-ին ներգրավել էր ընդհանուր 21 միլիոն դոլար։ 2023թ.-ին Ռան Հարպազի կողմից հիմնադրված այս ընկերությունն սպասարկում է անհատ ձեռնարկատերերին և ֆրիլանսերներին՝ առաջարկելով ԱԲ-ով գործող հարթակ, որն ավտոմատացնում է հարկային, հաշվապահական և բիզնես կառավարման գործընթացները։

Նոր ֆինանսավորումը կօգնի Lettuce-ին ընդլայնել իր ծառայությունները՝ առաջարկելով խորհրդատվություն թոշակային պլանավորման այնպիսի գործիքների համար, ինչպիսիք են, օրինակ՝ Solo 401(k)-ը և SEP IRA-ը։ Ընկերությունը կտրամադրի իրական ժամանակում հարկային վերլուծություն, արտոնությունների համեմատություններ և նոր ձայնային ինտերֆեյս բիզնեսի կառավարման համար։

Ֆինանսավորման հետ մեկտեղ Lettuce-ը նաև գնել է Արիզոնայում գործող Besolo ստարտափը, որը մասնագիտացած է առողջապահական և թոշակային արտոնությունների հասանելիության հարցերում։ Besolo-ի թիմը կմիանա Lettuce-ին՝ վերջինիս առողջապահական առաջարկները բարելավվելու նպատակով։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հրապարակվել։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment