Օբամային բանտարկություն է սպառնում․ Պուշկով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային կարող է ազատազրկում սպառնալ ազգային հետախուզության ղեկավար Թուլսի Գաբարդիի՝ հետախուզական տվյալների կեղծման մասին զեկույցից հետո: Այս մասին հայտարարել Է սենատոր Ալեքսեյ Պուշկովը Telegram-ի իր ալիքում։

Նա մեկնաբանել է Գաբարդիի խոսքերն այն մասին, որ մտադիր է ԱՄՆ Արդարադատության նախարարությանը փոխանցել բոլոր այն տվյալները, որոնք վկայում են երկրի նախկին ղեկավարի պետական դավաճանության և հեղաշրջում կազմակերպելու նրա փորձի մասին:

Նա նաև հայտնել է, որ դրանից հետո գերատեսչությունը վերջնական որոշում կկայացնի՝ քրեական հետապնդման ենթարկել Օբամային, թե ոչ:

«Եվ ինքնասիրահարված նարցիստ, մանիպուլյատոր և դեմագոգ Բարաք Օբաման իսկապես վտանգում է հայտնվել բանտային ճաղերի հետևում», – հայտնել Է Պուշկովը՝ նշելով, որ քրեական հետապնդման բոլոր հիմքերն առկա են:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment