Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանին՝ սպանելով «Հեզբոլլահ» շարժման ռազմական ղեկավարության երկու անդամների։
Այս մասին հաղորդել է «Ալ Հադաթ» հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դիմադրության հրամանատարներ Մոհամմեդ Շվեյան և Ռադվան Խաշշաբը գտնվել են այն մեքենայի մեջ, որի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքը հրթիռներ է արձակել։
Դեպքը տեղի է ունեցել Տյուրոսի սահմանային շրջանի Էլ-Մանսուրի գյուղում։ Անօդաչու թռչող սարքի հարվածից հետո մեքենան հրդեհվել է, և ներսում գտնվող զինվորական առաջնորդները մահացել են ստացած վերքերից։