Այցելուները կարող են որոնել տարբեր չափանիշներով, որոնք կարող են հետաքրքրել նրանց. ոչ միայն աշխարհագրական դիրքով կամ գնային միջակայքով, այլև ինտերիերի ոճով, կենդանի երաժշտության առկայությամբ և այլն։
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Հայկական Ubi ստարտափը ստեղծել է հավելված՝ սրճարաններն ու ռեստորանները որոնելու համար՝ ըստ դրանց բնութագրերի (ինտերիերի ոճ, մեկ անձի համար միջին գին, քաղաքի կենտրոնից հեռավորություն և այլն):
Հավելվածում արդեն ներառված են ոչ միայն Երևանը, այլև Հայաստանի բոլոր մարզերը, իսկ քարտեզին մշտապես ավելացվում են նոր վայրեր:
Ընկերության աշխատակիցները տեղեկատվություն են հավաքում սրճարանի կամ ռեստորանի սոցիալական ցանցերի էջերից, իսկ մանրամասները՝ հեռախոսազանգերի և օգտատերերի կարծիքների միջոցով։
Հավելվածն ունի նաև հետադարձ կապի ձև, որտեղ հաճախորդները կարող են թողնել կարծիքներ և գնահատականներ։
Նրա խոսքով՝ հարթակի նորույթն այն է, որ նմանատիպ հավելվածները սահմանափակվում են օնլայն ամրագրումներով, սակայն թույլ չեն տալիս որոնումներ կատարել «հարմարավետության» հատկանիշներով։
Ստարտափը ներկայացվել է Երևանում կայացած Digitec- 2025 բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսում։