
Վաղարշապատի 14/13 տեղամասում ևս հոսանքազրկում է տեղի ունեցել: Սա ամենամեծ ընտրատեղամասերից մեկն է՝ 1900 ընտրող. դիմացի փողոցում լույս կա, այնինչ ընտրատեղամասում՝ ոչ: Այս մասին հայտնում է «ՆյուԴեյ»-ը: «Պատահական չէ, որ հենց ընտրությունների վերջին ժամում է տեղի ունենում ընտրատեղամասի հոսանքազրկումը, մարդկանց հոսքը հենց այս ժամին էր ակտիվացել»,- արձանագրում է վստահված անձը: