«Մեխակյանի ընկերը չեմ, համագյուղացին եմ, բայց հարաբերություններս վատ չէ»․ ուղղորդում էր ընտրողներին

16 Նոյեմբերի, 2025

ՔՊ թեկնածու Արգիշտի Մեխակյանի գյուղում ընտրախախտումները շարունակվում են։ Դիտորդները հաճախ են արձանագրում, օրինակ, ընտրական տեղամասի մոտ կուտակված մարդկանց, որոնք ուղղորդում են ընտրության եկողներին։

Նրանցից մեկի հետ, ում մատնացույց են արել դիտորդները և ում ոստիկանները հեռացրել են տարածքից, զրուցել են լրագրողները։

Ըստ նրա, ինքը Արգիշտի Մեխակյանի համագյուղացին է, բայց ընկերը չէ, բայց մոտ է հետը, քաղաքականությամբ չի զբաղվում, ոչ մեկին չի ուղղորդել, ուղղակի 5 հոգով կանգնել էին տեղամասի մոտ, ինքն էլ երկու օրից գնալու է Ռուսաստան։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment