«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը վստահ է իր հաղթանակում և որևէ ուժի հետ կոալիցիա մտադիր չէ կազմել։
Այսօր Վաղարշապատի 14/12 ընտրատեղամասի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համայնքապետի թեկնածու Վահրամ Ազատյանը։
Վահրամ Ազատյանը հավելել է, որ իրենց ուժի նպատակը մեկն է` Վաղարշապատը դարձնել իր կարգավիճակին հարիր քաղաք։
