ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահը պատռել քաղաքացու քվեաթերթիկը. ի՞նչ իրավիճակ է N 14/37 ընտրատեղամասում

Այսօր՝ առավոտյան ժամը 8:00-ից՝ արդեն շուրջ 9 ժամ, Վաղարշապատ խոշորացված համայնքում (ներառում է Էջմիածին, Խոյ և Ոսկեհատ բնակավայրերը) մեկնարկել են ավագանու ընտրությունները:

ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշել էր, որ քվեարթերթիկը պատռել են և վերջինս իր դժգոհությունն է հայտնել։

ArmLur.am-ը պարզաբանում հայցեց N 14/37 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Զավեն Ասատրյանից։

Վերջինիս խոսքով՝ ընտրության եկած քաղաքացին տեսողության խնդիր ուներ և, մտնելով քվեախցիկ, կանչել է իր ամուսնուն, որից հետո էլ պատռել են իր քվեաթերթիկը՝ նորը տրամադրելու համար։

Նախագահը նշեց, որ N 14/37 ընտրատեղամասում ընտրախախտումներ չեն արձանագրվել։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Leave a Comment