Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ – Պանորամա


Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․


«Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է թուրքական պրոքսի կազմավորման։


Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ։ Ընդ որում, Իրանը այս իմաստով չափազանց խոցելի է դառնալու։ Իրանի թյուրքալեզու բնակչության շրջանում Թուրքիան երկարատև աշխատանք է կատարել, և այնտեղ ու առնվազն ունի որոշակի հենարան, որի միջոցով կարող է Իրանում հրահրել ներքին բախումներ և Սիրիայի օրինակով հասնել հաջողության։


Հատկապես, եթե նկատի ունենանք, որ այս գործում Թուրքիան ունենալու է ինչպես Արևմուտքի, այնպես էլ ու հատկապես Իսրայելի աջակցությունը։ Իսրայելի դեպքում` գործուն աջակցություն և մասնակցություն։

Իրանը այսօր և ամեն օր մոտենում է իր համար չափազանց ծանր ժամանակահատվածի, որտեղ Թուրքիան մի կողմից ժպտալու է, իսկ թիկունքից հարվածելու Իրանին, ընդ որում` գոտկատեղից ներքև։


Իրանը ստիպված է լինելու տալ գուցե վերջին` հայրենական պատերազմը, ընդ որում պարտության դեպքում լինելու է նույնը, ինչ Հայաստանի հետ»։



Source link

Leave a Comment