Կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային. Փաշինյան, Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-ին մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա էին Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։ Նշված է Կառավարության հաղորդագրությունում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական