«Հայաստանի Հանրապետությունում նախադեպը չունեցող այս վճռաբեկ դատարանի կողմից ջանասիրաբար հոգ է տարվել, որպեսզի Սամվել Կարապետյանի կալանքը երկարացվի։ Ես չեմ դադարում պնդել և իմ կարծիքը հայտնել, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին մասնակցելու ենք ոչ թե իրավական գործընթացի, այլ քաղաքական վրեժխնդրության, քաղաքական հետապնդման, քաղաքական օրակարգի։ Ինչպես կուզեք դա կոչեք, բայց դա իրավական գործընթաց չէ և ես կարող եմ նշել՝ այո՛ մեզ համար, ինձ համար, իմ գործընկերների համար դա շատ բարդ գործընթաց է»,- այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։