Մալաթիայում թմրամոլի են ձերբակալել․ կասկածում են, որ նաև մեքենաների հայելիներ է գողանում


ՆԳՆ-ից հայտնում են․


«Մալաթիայի համայնքային ոստիկանները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, դեկտեմբերի 24-ին ձերբակալել և բաժին են տեղափոխել 24-ամյա երիտասարդի։


Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող դեղնականաչավուն և փոշենման զանգվածներ, ինչպես նաև՝ տարբեր մակնիշի մեքենաների 6 զույգ կողային հայելիների ապակիներ։


Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։


Կասկածներ կան, որ հայտնաբերված ապակիները գողացված են, ուստի իրավապահները ձեռնարկում են միջոցներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ»։


 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:



Source link

Leave a Comment