«Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է գործի դնել մանիպուլյացիան». Արսեն Բաբայան | ՄԱՄՈՒԼ.ամ

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է իր հիմնական զենքը՝ ստախությունն ու մանիպուլյացիան գործի դնել:
     Օրինակ Հայկ Կոնջորյանը տեսանյութով ժողովրդին հարցնում է, թե արդյոք նորմալ են համարում հայհոյանքը և ծանր վիրավորանքը քաղաքական քննադատության մեջ և թե արդյո՞ք դա ժողովրդավարության ցուցիչ է:
     Լսիր, սիրելի ժողովուրդ, չտրվես սրանց էժան տրյուկներին: Վազգենի ու Նարեկի փոդքաստի ընթացքում հնչած հայհոյանքն ու հասցրած ծանր վիրավորանքները կարող է և չհամարես նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա ու դրա համար տղերքին կալանավորելն անթույլատրելի է իրավական իմաստով:
     Տղերքը քաղաքական բանտարկյալներ են և դրանում երկրորդ կարծիք պարզապես չկա…
     Սրա նպատակն ազատ մեդիան ճնշելն է, Իսկ կոնկրետ Antifake լրատվամիջոցը՝ փակելը»:

Leave a Comment