ՀԷՑ-ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու հարցով ՀԾԿՀ նիստը հետաձգվել է, այն կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10։00-ին։
9 ժամից ավելի տևած նիստի հետաձգման առաջարկն արել են «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Աշխատանքային օրենսգրքով արտաժամյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող երկու օրվա մեջ գերազանցել 4 ժամը։
«Ողջամիտ գործընթաց չի կարող համարվել, որ 8 ժամից ավել այսքան մարդ գտնվի այս սենյակում և շարունակի գործընթացը՝ առանց ռեալ մի քանի ժամանոց ընդմիջման»,- նշել է ընկերության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը։
Նա նաև միջնորդություն է ներկայացրել նիստի ընթացքում վկաներ կանչելու և հարցաքննելու մասին։ Միջնորդությունը մերժվել է։
