2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ԱՄՆ ազգային STEM փառատոնը


Նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է GITC/ACT-ի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և EXPLR կազմակերպության ներկայացուցիչ Շարմեյն Լիրի հետ։ Այս մասին հայտնում են դեսպանությունից:


 


Ամերիկյան EXPLR ընկերության և ACT քոլեջի միջև ստորագրված հուշագրի համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ԱՄՆ ազգային STEM փառատոնը։


 


Դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ընկերությանը՝ Հայաստանը որպես փառատոնի ԱՄՆ-ից դուրս անցկացվող առաջին երկիր ընտրելու համար։


Նա վերահաստատել է իր աջակցությունը նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ STEM կրթության զարգացումը կարևոր է Հայաստանի երիտասարդների համար և հնարավորություն կտա ներգրավել մասնակիցների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից ու աշխարհի տարբեր երկրներից։

Դիտումների քանակ2

Leave a Comment