«Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում հենց ՀՀ-ի ինքնիշխանության կորուստն է»․ Արա Պողոսյան

«Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում հենց ՀՀ-ի ինքնիշխանության կորուստն է»․ Արա Պողոսյան

Քաղաքապետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բռնապետական ռեժիմները՝ համեմված ծայրահեղ պոպուլիզմով, կարող են գոյություն ունենալ միայն ներքին կամ արտաքին թշնամու կերպարների առկայության դեպքում։
Փաշինյանը արտաքին թշնամու կերպար է ստեղծում Ռուսաստանից, իսկ ներքին թշնամու կերպար նախ փորձեց ստեղծել նախկիններից, հետո՝ ռուսամետներից, իսկ հիմա՝ ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ ունեցողներից։
Ստեղծելով ներքին թշնամական կողմեր, տվյալ ժողովուրդը կորցնում էր կենսունակությունը և որպես վերջնարդյունք՝ կորցնում իր պետականությունը։
Փաշինյանի իշխանությունն Հայաստանում հենց Հայաստանի ինքնիշխանության կորուստն է ներքին բաժանարար գծերի և հասարակության դեմոբիլիզացիայի հետևանքով»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան

Leave a Comment