ՌԴ ԶՈւ–ն Կիևի մոտ ոչնչացրել է Եվրոպայում նախապատրաստած հատուկ նշանակության ուժերի բազան

https://arm.sputniknews.ru/20251114/rd-zun-kievi-mvot-vochnchacrel-e-evrvopajum-nakhapatrastats-hatuk-nshanakutjan-uzheri-bazan-95859446.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/0e/95858772_118:0:2849:2048_1920x0_80_0_0_548c1a25fbfa041ca1bcfa82d0b8574e.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի մայրաքաղաքում երեկ երեկոյան մի շարք պայթյուններ են եղել։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. Հատուկ ռազմական գործողությունների (ՀՌԳ) ընթացքում ՌԴ զինվորականները հարվածել են Արևմուտքում մարտական պատրաստություն անցած ուկրաինական հատուկ նշանակության ուժերի բազային։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նիկոլաևի ռուսամետ դիմադրության համակարգող Սերգեյ Լեբեդևը։

«Խոցված օբյեկտներից… Բորիսպոլի մոտ հարված է հասցվել «էլիտար» հատուկ նշանակության ուժերի՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում երկարատև վարժանքներ անցած անցած կամավորների բազային», – ասել է Լեբեդևը։

ՌԴ ՊՆ–ն հայտնել է, որ այս գիշեր ՌԴ ԶՈւ–ն հաջող զանգվածային հարված է հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին և դրանց հետ կապված էներգետիկ համակարգերին։ Թիրախները խոցելու համար «Կինժալ» գերձայնային հրթիռներ և հարվածային անօդաչուներ են օգտագործվել։ ՌԴ ՊՆ–ում ընդգծել են, որ հարվածն իրականացվել է ի պատասխան Ուկրաինայի կողմից ՌԴ քաղաքացիական օբյեկտների վրա կատարած ահաբեկչական հարձակումների։

«Կիևը և Կիևի մարզը… Ոչնչացված թիրախները՝ ՀՕՊ և հրամանատարական կետեր… պահեստներ… ԱԹՍ բազաներ, Ուկրաինայի պաշտպանության նախարարության օբյեկտներ)», – հավելել է Լեբեդևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայում նշված թիրախների վրա գիշերային հարվածները։

ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին 2022 թվականի հոկտեմբերի 10-ից՝ Ղրիմի կամրջի վրա իրականացրած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևում, ՌԴ իշխանությունների գնահատականներով, կանգնած էին ուկրաինական հատուկ ծառայությունները։

Այս ընթացքում հարվածներն ուղղված են եղել բացառապես պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և դրանք սնուցող էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցներին, ռազմական կառավարման և կապի կետերին, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի և օտարերկրյա վարձկանների տեղակայման վայրերին։ Հատուկ ռազմական գործողությունների ընթացքում ռուսական զորքը հարվածներ չի հասցնում բնակելի շենքերին կամ Ուկրաինայի սոցիալական ենթակառուցվածքներին։

Leave a Comment