
«Եթե որոշումը պարզ է, ուղիղ ասեք: Երեկվանից դուք ուզում եք անընդհատ քիչ լինի ժամանակը: Մենք առնվազն երկուշաբթի օրն ունենք»,-ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ դիմելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ով նշել էր, որ ինչ էլ լինի, այսօր պետք է տրամաբանական ավարտ ունենան քննարկվող հարցում:
«Վարույթի մասին ունենք 2 օր ևս տեսականորեն: Բայց մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, ունենք հրատապության այլ հարցեր»,- արձագանքեց Մեսրոպյանը;
Դավիթ Ղազինյանը հարց ուղղեց. «Կարո՞ղ եմ հիմնավոր կասկած ունենալ, որ Սամվել Կարապետյանի դատը երկուշաբթի առավոտ 10-ին է, և ունեք հանձնարարական՝ վերջացնելու սա»:
«Բացարձակ»,- պատասխանեց Մեսրոպյանը: