Արհեստական բանականության դերը գնալով ավելի է մեծանում՝ առնչվելով գրեթե բոլոր ոլորտներին։
«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում «Իմ քայլը» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Մարիամ Հարությունյանի հեղինակային « AI լաբորատորիա» հաղորդման ընթացքում մարքեթոլոգ Արտակ Հարությունյանի հետ խոսել ենք chat bot-երից, փորձել ենք հասկանալ, թե մարքեթինգի ոլորտում դրանք ինչպես են աշխատում, ինչպես է chat bot-երի ճիշտ կիրառումը ազդում բրենդի ճանաչման և առաջխաղացման վրա, ինչպես նաև՝ խոսել ենք chat bot-ի և AI chat bot-ի տարբերություններից։
Արտակ Հարությունյանը նաև ցույց տվեց, թե ինչպես կարելի է իրական ժամանակում ստեղծել փոդքաստ՝ համապատասխան գործիքներ կիրառելով։