Այդքանով մարդկանց չես զարմացնի․ Մբապե — Armsport.am

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հասել է կարիերայի 400 գոլի ցուցանիշին, հայտնում է Opta-ն։

Եվրո-2026-ի ընտրական մրցաշարի հինգերորդ տուրում Ֆրանսիան 4:0 հաշվով հաղթեց Ուկրաինային։ Մբապեն այդ խաղում դուբլ ձևակերպեց՝ խփելով իր 399-րդ և 400-րդ գոլերը։ Ֆուտբոլիստն ընդամենը 26 տարեկան է։

Մբապեն RMC Sport-ի հետ զրույցում մեկնաբանել է իր նվաճումը՝ ցուցաբերելով մեծ հավակնություն.

«400-ը մարդկանց վրա տպավորություն չի գործում։ Նրանց երևակայությունը գրավելու համար պետք է նույնքան էլ ավել խփել։ Հազիվ թե երբևէ մոտենամ 1000 գոլի, ինչպես Կրիշտիանու Ռոնալդուն, բայց փորձել արժե»։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն տարբեր մրցաշարերում արդեն իսկ խփել է 23 գոլ, որից 13-ը՝ Լա Լիգայում, 5-ը՝ Չեմպիոնների լիգայում և 5-ը՝ Ֆրանսիայի հավաքականի կազմում։

Leave a Comment