«Փաշինյան նիկոլը կարող է գրանցվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում». Լուսինե Հարոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «փաշինյան նիկոլը կարող է գրանցվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես քովիդով ամենաշատ անգամ հիվանդացած ղեկավար:
     Սա արդեն 5-րդ անգամն է, որ նենգ քովիդը թույլ չի տալիս նրան մասնակցել կարևոր միջպետական հանդիպումների:
     Դե թե արանքում էլ քանի անգամ է մանր-մունր հիվանդացել՝ երկրում միջոցառումների չգնալու համար, արդեն հաշիվը կորցրել ենք:
     Հրավիրում եմ World Health Organization (WHO), World Health Organization – WHO Country Office in Armenia-ի ուշադրությունը այս ունիկալ փաստի վրա:
     Առաջարկում եմ մի քանի տարով մեկուսացնել նիկոլ փաշինյանին` որպես գիտության համար շատ յուրահատուկ առանձնյակ և ուսումնասիրել մոտիկից:
     Համոզված եմ, որ իմ այս առաջարկին կմիանա ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը»:

Leave a Comment