Իսպանական «Էլչե» ակումբը Արգենտինայի հավաքականի հարձակվող և ավագ Լիոնել Մեսսիին նվիրել է նրա անունով մարզաշապիկ։
Արգենտինայի ազգային հավաքականը Անգոլայի դեմ ընկերական հանդիպումից առաջ բաց մարզում էր անցկացնում «Մանուել Մարտինես Վալերո» մարզադաշտում։ Հաղորդվում էր, որ մարզումային այդ պարապմունքին ներկա է եղել ավելի քան 20 հազար երկրպագու։


Արգենտինայի հավաքականն Անգոլայի դեմ ընկերական հանդիպումը կանցկացնի այսօր՝ նոյեմբերի 14-ին։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին։
Ազգային հավաքականի կազմում Մեսսին մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացրած 195 հանդիպման, որոնցում նա դարձել է 114 գոլի և 63 արդյունավետ փոխանցման հեղինակ։