Իրենք կառավարում են մեր ձևով, չունեն իրենց ձևը․ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի նոր ղեկավարի մասին 

14 Նոյեմբերի, 2025

Ողջ տրված ինֆորմացիան ճիշտ չի, թող մեր հայրենակիցներն էլ այլևս չօգտվեն այդ էջից, որովհետև ինքն է ասում, որ դա իր անձնական էջն է, այսինքն դրա վրա մի հենվեք: Այս մասին հայտարարեց ՀԷՑ գլխավոր տնօերնի նախկին տեղակալ Դավիթ Ղազինյանը՝ մեկնաբանելով ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունները։

«Հայտարարություն է արվում, որ «մենք՝ ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրումներ»: Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը և պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչներին տալիս է գումար, ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է: 

Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը՝ «չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ», եթե ճիշտ եմ ցիտում, ո՞ւմ է վերաբերում։ Գլխավոր տնօրեն և ներքև ո՞վ է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Leave a Comment