
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պլանային ուսումնական թռիչքի ժամանակ Կարելիայում կործանվել է Սու-30 ինքնաթիռ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռը թռչելիս է եղել առանց զինամթերքի և կործանվել է անմարդաբնակ տարածքում։ Անձնակազմը զոհվել է։
Ռուսաստանի անվտանգության ուժերին մոտ կանգնած Telegram ալիքները հաղորդում են, որ ինքնաթիռը կործանվել է Պետրոզավոդսկի մոտակայքում գտնվող անտառում՝ քաղաքային օդանավակայանից ոչ հեռու։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ։