Եվրամիության և Հնդկաստանի ռազմածովային ուժերը Սոմալիի ափերի մոտ առգրավել են սոմալիացի ծովահենների նավը, որն օգտագործվում էր Մալթայի դրոշի ներքո նավարկող լցանավն առևանգելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։
Ծովահենները «Դոհու» անունով հայտնի նավն օգտագործել են որպես «լողացող հենարան»՝ մի շարք հարձակումներ իրականացնելու համար, որոնցից մեկն էլ ավարտվել է լցանավի առևանգմամբ։
Լցանավը վառելիք էր տեղափոխում Հնդկաստանից Հարավային Աֆրիկա։