«Հաղթանակ» դաշինքն այսօր Վաղարշապատում ամփոփիչ հանրահավաքից հետո երթով շարժվում է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
«Այս երթը լինելու է հաղթական, ունենալու է իր տրամաբանական ավարտը, և Վաղարշապատ համայնքը նոյեմբերի 16-ից սկսելու է զարգանալ և դառնալ մեր բոլորի երազած համայնքը»,– ասաց դաշինքը ներկայացնող Սևակ Խաչատրյանը։