«Հանրային մեղադրողը չի պատասխանում հարցին` այդ բոլոր գաղտնալսումները փորձաքննություն անցե՞լ են». Բագրատ Սրբազան

«Հանրային մեղադրողը չի պատասխանում հարցին` այդ բոլոր գաղտնալսումները փորձաքննություն անցե՞լ են». Բագրատ Սրբազան

«Ակնհայտ կեղծիքի և փաստական զեղծարարության առումով հաղորդում ենք ներկայացնելու ՔԿ ղեկավարի կամ նրան մոլորեցնողների, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողի նկատմամբ»,- դատական նիստից հետո հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Ես ապշած եմ ուղղակի, որ հանրային մեղադրող մարդը կարող է վեր կենալ ու խոսել բաների մասին՝ համարելով որ դրանք տերմինաբանություն են (ըստ ինձ՝ վարկաբեկում) և շատ հանգիստ խղճով չպատասխանել հարցի՝ արդյոք այդ բոլոր գաղտնալսումները փորձաքննություն անցե՞լ են, թե՞ ոչ: Ի՞նչ խղճով եք դուք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո տեր կանգնել»,- տարակուսեց նա:

«Հանրային մեղադրողը չի պատասխանում հարցին` այդ բոլոր գաղըտնալսումները փորձաքննություն անցե՞լ են». Բագրատ Սրբազան

Leave a Comment