Մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը դժվար ձեր ոսկե ցլիկի վարած մեքենայի չափ լինի. Հակոբյան

Մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը...

«Հավաքական վերցրած՝ մեր ամբողջ ֆրակցիայի վարած մեքենաների գումարը դժվար ձեր «ոսկե ցլիկի» վարած մեքենայի չափ լինի», – անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին՝ ասաց ԱԺ ՔՊ  պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: 

Պատգամավորը հղում անելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, որը հայտարարել էր, թե չգիտի փոդքաստը վարողները ինչ են խոսում, ասաց. «Նոր նայեցի, մենակ 3 հաղորդման դուք եք հյուր եղել, տենց շատ տեղե՞ր եք գնում, որի բովանդակությունը չգիտեք»:

«Քննադատելուց առաջ լավ կլինի մտածեք՝ ինչի է անհրաժեշտություն առաջացել անընդհատ 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, կարո՞ղ է  էդ դպրոցների ու մանկապարտեզների շենքերը վերցրել, ձեր բիզնեսներն էիք դրել, սեփական տներն էիք կառուցել դրանց տեղը»,- եզրափակեց պատգամավորը՝ հրավիրելով ընդդիմադիրներին իրական Հայաստան: 

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Comment