Օրենբուրգի մարզի ամենամեծ նավթավերամշակման գործարանը՝ (ՕրսկՆՈՍ)-ը ամբողջությամբ դադարեցրել է հում նավթի վերամշակումը՝ նախնական ժամկետով մինչև այս շաբաթվա վերջ:
Այս մասին նշում են ուկրաինական և ռուսական կայքերը:
Աղբյուրների փոխանցմամբ՝ գործարանը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել:
Օրենբուրգի մարզի նահանգապետ Եվգենի Սոլնցևը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը վնասել է մարզի արդյունաբերական օբյեկտներից մեկը, բայց չի նշել, թե որ մեկը։