
Վրաստանում հայտնաբերվել են թուրքական C-130 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված բոլոր 20 զինծառայողների մարմինները։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է վերջին զոհված զինծառայողի մարմինը։ Նշվում է, որ որոնողափրկարարական աշխատանքները ավարտվել են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Թուրքիային պատկանող C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռը Ադրբեջանից Թուրքիա վերադառնալիս կործանվել է Վրաստանի տարածքում։