Արարատում 4 անչափահասներ ծեծել են 20-ամյա երիտասարդի

13 Նոյեմբերի, 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դաշտավան գյուղից շտապօգնության խումբը «ԳՈՒՎ հարցականով» ախտորոշմամբ «Մասիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։

Պարզել են, որ Դաշտավան գյուղի Կամո Գրիգորյան փողոցի միջնամասում Վլադիմիր Ք․-ի հետ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են Արարատի մարզի բնակիչներ 15-ամյա Ա․ Հ․-ն, 14-ամյա Ա․ Գ․-ն, 15-ամյա Ն․  Շ․-ն և 15-ամյա Ա․ Թ․-ն, որի ընթացքում վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Վլադիմիր Ք․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

Leave a Comment