ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Այս պահին AntiFake.am-ի գրասենյակում եմ: Ներս մտնել չեն թույլատրում՝ պատճառաբանելով քննչական գործողության իրականացմամբ։
Այս մասին հայտնում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ։ Նրանք ձերբակալված են։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։
–00—ՅՄ