Քոչարյանի գրասենյակի պատասխանը Փաշինյանին | Top-News.am

«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն  ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:

Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը   արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արած ջղաձիգ հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ  Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.

«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյսնի ասուլիսին Հանրային հեռուստաընկերության հրավիրված լինելուն Բագրատ Միկոյանը նշել է.

 «Ասում էր՝ ինչ-որ ասուլիսներ են տալիս, չեն հրավիրում այլ լրատվամիջոցների: Նախագահ Քոչարյանի այս տարվա առնվազն վերջին 2 ասուլիսին Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է, չասեմ, որ մոտ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն՝ դա համար մեկ կեղծիքն է, թեև իր դեպքում «կեղծիք» բառն արդեն սովորական է»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:

Leave a Comment