Ինչպե՞ս են դիմակավորված ԱԱԾ–ականները բերման ենթարկում  Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Ինչպե՞ս են դիմակավորված ԱԱԾ–ականները բերման ենթարկում  Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին

Կադրերը՝ սոցցանցերից

Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա է խուլիգանության հոդվածով վարույթ հարուցվել Վազգեն Սաղաթելանի ու Նարեկ Սամսոնյանի դեմ, այն առնչվում է նոյեմբերի 10-ին եթեր հեռարձակված «Իմնեմնիմիին», հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը

Նա մի դրվագ է նշել, որ նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը Սամսոնյանին և Սաղաթելյանին անվանել է «շան տղերք»։ 

«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադառնում է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքում է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,-ասում է փաստաբանը։ 

Նա նշել է, որ խուզարկություն է արվել նաև «Անտիֆեյքի» գրասենյակում, վերցրել են ողջ տեխնիկան։

Leave a Comment