Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը Armenia Today-ին հայտնել է, որ Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմնեմնիմի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ։

Հարցին՝ ո՞ր արտահայտությունների և սպառնալիքների համար, Հարությունյանը նշել է, որ դրանք շատ են։

«Մոտ քսան րոպե խոսում են, մանրամասնրը քրեական վարույթում են։ Տարբեր վիրավորական արտահայտություններ, սեռական բնույթի հայհոյանքներ կան»,- հավելել է խոսնակը։

Նոյեմբերի 13-ի առավոտյան Սամսոնյանը և Սաղաթելյանն իրենց բնակարաններում խուզարկություններից հետո ձերբակալվել էին։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

Leave a Comment