«ԵՄ ԱԳ նախարարները չեն չեղարկի Սիրիայի դեմ պատժամիջոցները»․ Կալաս | ՄԱՄՈՒԼ.ամ

Եվրոմիության արտաքին գործերի նախարարները որոշումներ չեն ընդունի Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու վերաբերյալ, հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն՝ այսօր Բրյուսելում տեղի ունեցած ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Politico-նը՝ հղում կատարելով իր աղբյուրին։
     «Չեմ կարծում, որ արտաքին հարցերով ԵՄ խորհուրդը կոնկրետ որոշումներ կկայացնի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է թերթը։

Leave a Comment