Պերուում ավտոբուսի` կիրճն ընկնելու հետևանքով 37 մարդ է զոհվել – Armenia Today

Պերուի հարավում գտնվող Արեկիպա լեռնային շրջանում ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, հայտնում է Reuters-ը։

Ըստ աղբյուրի՝ 24 մարդ վիրավորվել է: Ավտոբուսը Չալա ափամերձ քաղաքից դեպի Արեկիպա տանող մայրուղով բախվել է միկրոավտոբուսի, որի հետևանքով այն դուրս է եկել ճանապարհից և հայտնվել մոտ 200 մետր խորությամբ կիրճում։

Շրջանային առողջապահության վարչության տվյալներով՝ 36 մարդ տեղում է մահացել, մեկը՝ հիվանդանոցում։

Leave a Comment