Իսպանական մամուլում նոր տեղեկություններ են հայտնվել «Բարսելոնայի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների վերականգնման ժամկետների վերաբերյալ։
Barca Universal-ի տեղեկություններով՝ դարպասապահ Ժոան Գարսիան և հարձակվող Ռաֆինյան պատրաստ կլինեն խաղալու Լա Լիգայի առաջիկա տուրի Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 22-ին։
Լամին Յամալը բաց կթողնի մոտ 8–10 օր, իսկ Պեդրին խաղադաշտ կվերադառնա դեկտեմբերի կեսերին։ Դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նախատեսվում է վերադառնա հունվարին, իսկ Գավին՝ փետրվարին։
«Բարսելոնան» Իսպանիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակում 28 միավորով երկրորդն է՝ 3 միավորով զիջելով առաջատար Մադրիդի «Ռեալին»։