
Նոյեմբերի 12-ին, ժամը 15։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:
Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն