Կառավարությունը ուսուցիչների արտոնությունների մասին օրինագիծ կկազմի

https://arm.sputniknews.ru/20251112/karavarutjuny-usucichneri-artvonutjunneri-masin-orinagits-kkazmi-95751401.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1015/58/10155800_400:0:3131:2048_1920x0_80_0_0_2d28964edfca93fbdba5f3886f7e83fc.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ժաննա անդրեասյան, ուսուցիչ, արտոնություն, դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

ժաննա անդրեասյան, ուսուցիչ, արտոնություն, դպրոց, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)

Բաժանորդագրվել

Նախարարությունում պատրաստ են սոցիալական լրացուցիչ ծրագրերի վերաբերյալ առաջարկներ լսել։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը կպատրաստի «Ուսուցչի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծ, որտեղ կնշեն մանկավարժներին հասանելիք բոլոր հիմնական արտոնությունները: Այս մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Միայն 2 ուսուցիչ է որոշել, որ պետք է ստանա 700 000 դրամից ավելի վարձատրություն. Փաշինյան

Անդրեասյանը հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում Հայաստանում վերացվել էր ուսուցիչների թոշակը, որը որոշակի աշխատանքային ստաժ ունեցող մանկավարժները ստանում էին 55 տարեկանից սկսած:

Նա նաև նշել է, որ նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է սուբսիդավորել մի բնակավայրում ապրող, մեկ այլ բնակավայրում դասավանդող ուսուցիչների տրանսպորտի ուղեվարձը:

Նախարարի խոսքով՝ իրավապահներից տեղեկություններ են ստացվել ուսուցիչների մասին, որոնք արտոնություններ են ստացել բնակության վայրի մասին կեղծ տեղեկանքների հիման վրա: Ծրագիրը կվերսկսվի ստուգումներից և նման դեպքերը բացառելուց հետո։

Միայն 2 ուսուցիչ է որոշել, որ պետք է ստանա 700 000 դրամից ավելի վարձատրություն. Փաշինյան

Ինչ վերաբերում է նշված օրինագծին, ապա ԱԺ-ում դրա քննարկման ժամանակ նախարարությունը պատրաստ է լսել լրացուցիչ սոցիալական ծրագրերի մասին առաջարկները:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ բաների` Հայաստանում աշխատանքի անցած արցախցի ուսուցիչները ստանում են աշխատավարձի 30 տոկոս հավելում։ Հավելավճար են ստանում նաև Հայաստանի բոլոր այն ուսուցիչները, որոնք դասավանդում են բնական գիտություններ և ինֆորմատիկա:

Leave a Comment