Եթե մի Սվիտալսկի կարող էր ՀՀ-ում հեղափոխություն անել, ուրեմն դուք զրո եք եղել. Սաքունց

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Civic.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունները
հեղափոխությանը արտաքին միջամտություն վերագրելու մասին՝ նկատեց
. «Շատ պարզ բացատրություն կա։ Նման տեսակետ ունեցողների համար՝
հատկապես երբ իրենք եղել են իշխանության ամենաբարձր օղակներում, հանրության, քաղաքացիների
դիրքորոշումը որևէ նշանակություն չի ունեցել։ Իրենք ելել են այն սկզբունքից, որ քաղաքացիներն
ընդամենը
«մասսովկայի» համար են, հպատակներ են, չեն կարող ունենալ մտածելու, վերլուծելու,
նախաձեռնություն դրսևորելու կարողություն
»։  

Սաքունցի դիտարկմամբ՝ նրանք մինչև հիմա չեն կարողանում հաշտվել
այն մտքի հետ, որ ՀՀ քաղաքացիները կարող են անարդարության դեմ դուրս գալ
. «Պատահական չեն կարկառունների գնահատականները, երբ ամենավիրավորական,
նվաստացուցիչ պիտակավորումներն էին անում քաղաքացիների հասցեին։ Նրանց աջակից քաղաքական
մեկնաբաններն էլ նման վերլուծություններով են հանդես գալիս
»։

Մեր զրուցակիցը համարում է, որ իրենք պատրաստ չեն ընդունելու,
որ այնպիսի կառավարում են իրականացրել, որը հանգեցրել է  մեծածավալ, շարունակական անարդարությունների
: «Պատրաստ չեն մինչև հիմա հաշտվել այն մտքի հետ, որ սոցիալական
արդարության դեֆիցիտը, որի առաջացման, ձևավորման հիմնական մեղավորն իրենք են, և որի
հետևանքով է եղել հեղափոխական շարժումը, իրենց պատասխանատվությունն է։ Սվիտալսկին ասում
էր՝ Եվրամիությունը բանկոմատ չէ. այդ կոշտ ձևակերպումը բացահայտում է  նրանց էությունը, որոնք Եվրամիությունը հենց այդպես
էին դիտարկում։ Եթե Արևմուտքը նման գործիքակազմ ունենար՝ ինչո՞ւ պետք է հեղափոխությունը
20 տարի ձգձգեր։ Եթե մի Սվիտալսկի կարողանում է ամբողջ ռուսական իմպերիայի, Կրեմլի
ու ձեր առկայությամբ իշխանափոխություն անել, ապա դուք զրո արժեք ունեք, էլ ի՞նչ հավակնություն
ունեք հիմա նորից ՀՀ-ում իշխանության գալու
»,- եզրափակեց նա։

Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Leave a Comment