Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիայի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ընդդիմության հանրահավաքը ցրելու և Հարավային Օսիայի սահմանին ոստիկանական անցակետ տեղադրելու մեղադրանքով, հայտնում է Ekhokavkaza-ն:
Նախատեսվում է մինչև 13 տարի ազատազրկում:
Ըստ իրավապահների՝ նրա ղեկավարման ժամանակ՝ 2019-ին, խաղաղ ակցիան վերածվել է բռնի գործողությունների:
Գախարիան դեռևս որևէ մեկնաբանությամբ հանդես չի եկել:
